տուն Լուրեր Դեկտեմբերի 16-23 Հայաստան է ժամանելու հայտնի գերմանացի նյարդաբան Դիրկ Ֆայկեն.Հիվանդները կարող են...

Դեկտեմբերի 16-23 Հայաստան է ժամանելու հայտնի գերմանացի նյարդաբան Դիրկ Ֆայկեն.Հիվանդները կարող են հերթագրվել

248
0

i8888888888

Դեկտեմբերի 16-23 Հայաստան է ժամանելու հայտնի գերմանացի նյարդաբան, հոգեբույժ և հոգեթերապևտ բժիշկ Դիրկ Ֆայկեն կոնսուլտացիաներ անցկացնելու նպատակով: Բժիշկ Ֆայկեն զբաղվում է նյարդաբանական, հոգեսոմատիկ և հոգեբուժական հիվանդությունների բուժմամբ: Կոնսուլտացիաներին կարող են գրանցվել ինսուլտ, գլխուղեղիուռուցք, էպիլեփսիա, պարկինսոնիզմ, թուլամտություն գլխացավեր, միգրեն, գլխապտույտ, մեջքիցավեր, մկանային և նյարդային ցավեր, ցրված սկլերոզ, միոպատիաներ, պոլինեյրոպատիաներ, ողնաշարի ճողվածք, նյարդի սեղմման համախտանիշ ունեցող և առողջական խնդիրներով մարդիկ:

IMZ ինովացիոն բժշկական կենտրոնը լավագույն բժշկական հաստատությունների համակարգողն է Գերմանիայում: IMZ միության մեջ մտնում են Գերմանիայի լավագույն և ստուգված կլինիկաները: Կենտրոնն իր պաշտոնական ներկայացուցչությունը Հայաստանում բացել է 2013 թ. սեպտեմբերի 30-ից: Հայաստանում նմանատիպ կենտրոնի բացումը կապված էր պահանջարկից: Վիճակագրական տվյալների համաձայն` վերջին 15-20 տարիներին ԱՊՀ-ից, այդ թվում և Հայաստանից Գերմանիա մեկնող հիվանդների հոսքը շատ մեծ է: Հայաստանում կենտրոնն առաջարկում է մի շարք ծառայություններ. բժշկական խորհրդատվություն Գերմանիայի բժիշկների հետ, բուժում այնտեղի լավագույն բժշկական հաստատություններում, ինչպես նաև` տեղում և հեռակա կարգով վիդեո-ասուլիսներ գերմանացի լավագույն բժիշկների հետ, Գերմանիայի լավագույն բժիշկների պարբերաբար այցելություն Հայաստան վիրահատություն կատարելու նպատակով՝ Երևանի համապատասխան բժշկական հաստատություններում և բուժումից հետո հեռակա կապի պահպանում գերմանացի բժիշկների հետ: Կենտրոնը ստանձնում է ողջ կազմակերպչական և ադմնիստրատիվ աշխատանքը կապված մուտքի վիզայի, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու համար դեսպանատան հետ կապված մյուս բոլոր հարցերի կարգավորման հետ` ներառյալ հյուրանոցի ամրագրում, դիմավորում օդանավակայանում, անհրաժեշտության դեպքում թարգմանչի տրամադրում:

 

Հերթագրվելու համար դիմեք IMZ կենտրոն՝

 

Հասցե`Վազգեն Սարգսյան 26/1, 3-րդհարկ, 306 սենյակ:

 

Կայք` www.imz-medizinzentrum.de

 

Էլ. Հասցե` [email protected]

 

Հեռ. +37460619191 կամ  +37496999166

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here