տուն Սպորտ Դել Բոսկեն կշարունակի ղեկավարել Իսպանիայի ազգային հավաքականը

Դել Բոսկեն կշարունակի ղեկավարել Իսպանիայի ազգային հավաքականը

264
0

Spain-Vicente-del-Bosque

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտադիր է երկարաձգել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի պայմանագիրը: Այս մասին հաղորդում է AS-ը: Կողմերը բանկցությունները կսկսեն Բելառուսի և Վրաստանի հետ Աշխարհի առաջնության որակավորման փուլի հանդիպումներից հետո: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում նշել են, որ պայմանագրի բոլոր մանրամասները քննարկվել են, իսկ կազմակերպությունը նույնիսկ չի քննարկել այլ թեկնածություններ:

Տեղեկացնենք, որ Դել Բոսկեի ղեկավարությամբ Իսպանիայի ազգային հավաքականն անցկացրել է 80 հանդիպում: Նման արդյունքի չի հասել և ոչ մի մասնագետ: 80 հանդիպումից 65-ում իսպանացիները հաղթել են, ինչը նույնպես ռեկորդ է: 8 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, և միայն 7-ում նրանց մրցակիցները հասել են առավելության: 2010 թվականին Իսպանիայի ազգային հավաքականը դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ 2012-ին` Եվրոպայի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here