տուն Սպորտ Դել Բոսկեն գովել է Գվարդիոլային

Դել Բոսկեն գովել է Գվարդիոլային

75
0

Vicente-Del-Bosque-006

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում: Նրա խոսքերով` երկու ակումբների մարզիչներն էլ կարողացել են լուրջ աշխատանք կատարել, սակայն Կարլո Անչելոտին կարողացավ առաջ անցնել մյունխենցիներին մարզիչ Խոսեպ Գվարդիոլայից:

««Ռեալը» ցուցադրեց գերազանց խաղ: Մադրիդյան ակումբը շատ էր տիրում գնդակին և ամեն ինչում գերազանցեց «Բավարիային»: Անչելոտին դժվար թիմ է ղեկավարում: Նա կարողացավ վերակառուցել «Ռեալի» խաղը: Գվարդիոլայի համար սա վատագույն օրն էր կարիերայում: Ես հիանում էի նրա «Բարսելոնայով»:

«Բավարիայում» աշխատանքն իսկական մարտահրավեր էր նրա համար, սակայն նա ապացուցել է, որ կարող է թիմ ղեկավարել այլ երկրում: Գվարդիոլան իսպանացի մարզչի լավ օրինակ է», — ասել է Դել Բոսկեն: Այս մասին հաղորդում է Marca-ն: