Դեթրոյթի հանրահայտ ավտոսրահի բացումից առաջ հայտնի է դարձել ավանդաբար այս շրջանում հայտարարվող «Հյուսիսային Ամերիկայի տարվա լավագույն ավտոմեքենան»: Ավանդաբար այս անվանակարգում նշվում են երկու մեքենաներ` արտաճանապարհային և մարդատար:
Երեկ ժյուրին հայտարարել է, որ այս անվանակարգում լավագույնն են ճանաչվել Chevrolet Corvette Stingray-ը և Chevrolet Silverado-ն: Առաջին անգամ է, երբ Chevrolet-ին հաջողվում է լավագույնը ճանաչվել միանգամից երկու տիպի մեքենաների անվանակարգերում: Այս ապրանքանիշն առաջին անգամ այս անվանակարգերում նշվել էր 1998 թվականին: Իսկ Chevrolet Silverado-ն մեկ անգամ արդեն հաղթել էր 2007 թվականին:
Մինչ այդ` դեկտեմբեր ամսին հայտնի էին դարձել եզրափակիչ դուրս եկած մեքենաները` Cadillac CTS, Mazda3, Jeep Cherokee, Acura MDX
Անցած տարի հաղթել էին Cadillac ATS-ն ու Ram 1500-ը: