տուն Լուրեր Դա սանձարձակության կուլմինացիան է. «Դ!եմ եմ»

Դա սանձարձակության կուլմինացիան է. «Դ!եմ եմ»

152
0

53780

Օրեր առաջ մանկավարժներն ահազանգել էին, որ դպրոցների տնօրենները կուտակային համակարգից հրաժարվելու դիմում ներկայացնելիս ստանում են բացասական պատասխան կամ իրենց առաջարկում են այդ դիմումների հետ ներկայացնել նաև աշխատանքից ազատման դիմումը: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք մտադիր են լուրջ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ:

«Բնականաբար ինչ-որ քայլեր ձեռնարկելու ենք: Դեռևս ահազանգում ենք այդ մասին, ուսուցիչներն էլ մի քանի օր առաջ ասուլիս տվեցին: Եթե մոտակա օրերին էլ տեսնենք, որ չեն սթափվում, բնականաբար, ինչ-որ միջոցներ պիտի ձեռնարկենք: Հիմա չեմ կարող ասել՝ որտեղ և երբ, բայց դա որևէ կերպ չի կարող արհամարհվել, որովհետև դա սանձարձակության կուլմինացիան է նման տնօրենների կողմից, ովքեր իրենց այդքան իշխանություն են վերապահում ու օրենքից վեր դասում իրենց»,- ասաց նա: