Հեռուստահաղորդավարուհի և դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հոգեկան առողջության համաշխարհային միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախաձեռնությամբ` 1992 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հոգեկան առողջության համաշխարհային օր: ‼️Ես շատ կուզեի, որ մենք ունենայինք իսկապես մարդավայել պայմաններ բոլոր նրանց համար, ովքեր ունենում են հոգեկան խնդիրներ (գենետիկ թե ձեռքբերովի), այսօր արդեն պաշտոնապես հաշվառված մոտ 53.000 հիվանդ կա (նոր ստատիստիկա չգտա, բայց փաստ է, որ տարեցտարի ավելանում է թիվը), բայց որքան են մարդիկ, որոնք չգիտեն իրենց խնդրի մասին, կամ ամաչում են, կամ մեկուսանում են, կամ արդեն սրացման եզրին են, երբ դժվար է հետ բերելը:
15 տարեկան էինք, երբ մեր ուսուցիչ Արմեն Մազմանյանը տարավ մեզ հատուկ դասընթացների` Սևանի հոգեբուժական դիսպանսեր… դա մոռանալ չի լինի: Մեծ դաս էր ու շատ կարևոր փորձառություն: Հետագայում ես շատ եմ եղել տարբեր պետ. հաստատություններում` թե նյութի ուսումնասիրության համար և թե իմ անմիջական շրջապատում ունենալով հարազատ մարդկանց` հոգեկան խնդիրներն ու խանգարումները մեղմելու, լուծելու հարց:
Անհավանական են բացերը, խնդիրներն ու պայմանները:
Ի վերջո, սրացման եզրին գտնվող հիվանդը չի կարող անընդհատ ու տարին մեկ գնալ հաշվառման, որպեսզի վերականգնեն իր հաշմանդամության կարգն, ու կարողանա օգտվել իրեն հասանելիք դեղորայքներից, պետպատվերից կամ հաշմ. թոշակից: Ի դեպ հաշմանդամության կարգի հաստատումն անհավանական բարդ գործընթաց է, ոչ միայն լի բյուրոկրատական քաշքշուկով, այլև հանձնաժողովի մոտ մտնելու համար հերթի մեջ անգամ նստելու աթոռ չունենալու անմարդկային փաստով: Պայմանների անհամապատասխանությունը, հատուկ որակավորում ստացած բժիշկների կամ կամավորների պակասը… (իհարկե կան նվիրյալներ, բայց այսպիսի քանակի դեպքում չեն բավարարում), օրենքի բացերը, մարդկանց` իրենց տեղաշարժման հարցերն անգամ ինքնուրույն չլուծելու փաստը…
Իմ լրագրողահաղորդավարական 20-ամյա գործունեության ընթացքում անընդհատ առնչվելով այս խնդրին`ցավով եմ փաստում, որ սա թերևս ամենաբաց, խնդիրներով լի ու չհամակարգված ոլորտն է, որն ունի առանձին հոգածության, քննարկման ու որակական, համակարգային փոփոխությունների կարիք:
Հ.Գ. Մեզնից յուրաքանչյուրը ունի խնդիրներ, ուղղակի ոմանք կարողանում են դա հաղթահարել, իսկ ոմանք` ոչ, ու խորանում են հիվանդության փակուղում մնալով: Գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում կա նման խնդիր ունեցող մարդ… Արժի նորից մտածել սրա մասին ու գործել վերջապես: