ՀՖՖ ներկայիս գլխավոր քարտուղար, նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող Արմեն Մելիքբեկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանել է իր առաջադրման հավանականության մասին հարցին.
«Ես չեմ պատկերացնում մի սցենար, երբ հնարավոր կլինի իմ առաջադրումը, կամ ես ցանկություն կունենամ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեմ: Դա կլինի մեկ ծայրահեղ դեպքում, եթե ես հասկանամ, որ չկա մի մարդ, ում ես պատկերացնում եմ շարունակությունը ապահովող: Այս պահի դրությամբ ես բացարձակ նման մտադրություն չունեմ»,- ասել է Մելիքբեկյանը:
ՀՖՖ պաշտոնյան նշել է նաև, որ գործկոմի նիստ է հրավիրելու, որը նվիրված է լինելու հասարակական կազմակերպութունները «մաքրելու» գործընթացին. «Հավանաբար հաջորդ շաբաթ ես կհրավիրեմ գործկոմի նիստ, և մենք կքննարկենք, կխոսենք այդ հարցի մասին: Ես կարծում եմ՝ այո, դա շատ կարևոր խնդիր է, և ես կարծում եմ, որ գործկոմում մենք նույնպես շատ շահագրգիռ քննարկում կունենանք, և գործկոմը հենց դրա համար էլ հիմա աշխատելու է, որպեսզի հետո հայտարարի, այո, ինքնալուծարման մասին արդեն ժողովից առաջ: Դրա մասին արդեն խոսել են և՛ նախագահը, և՛ գործկոմի անդամները»,- ասել է Մելիքբեկյանը:
Աղբյուրը՝ armsport.am