տուն Քաղաքական Դա ծիծաղելի է եւ սուտ. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը նրա հայտարարության շահարկումների մասին

Դա ծիծաղելի է եւ սուտ. Խաչատուր Սուքիասյանի խոսնակը նրա հայտարարության շահարկումների մասին

550
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ «Էյ Դի Էլ Դայմոնդս» ադամանդի վերամշակման նոր գործարանի բացումից առաջ «Սիլ կոնցեռնի» հիմնադիր նախագահ Խաչատուր Սուքիասյանը պատասխանել էր լրագրողների հարցերին, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ Սերժ Սարգսյանին, ինչը շատ ԶԼՄ-ների կողմից շահարկումների առիթ դարձավ։

«Դա ծիծաղելի է,- մեկնաբանելով հրապարակումները, թե իբրև 98 թվականին Սերժ Սարգսյանն է բարեխոսել, որ Խաչատուր Սուքիասյանը վերադառնա Հայաստան, ասաց գործարարի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը։- Սուքիասյանները այն քչերից են, որոնք գործարարությամբ զբաղվել են շատ վաղուց՝ բոլոր ժամանակներում բարեխղճորեն վճարելով հարկերը։ Այդպիսի բան երբեք չի եղել, որ Սերժ Սարգսյանը կամ որևէ այլ մեկը Սուքիասյանների համար բարեխոսի կամ որեւէ նման բան անի»,- հավելեց խոսնակը, նկատելով, որ շատերը ցայտնոտի մեջ են ընկել հնչեցված այդ կարեւոր հայտարարություններից հետո, եւ իրենք սպասում էին, որ Սուքիասյանների ուղղությամբ քարոզչական հարձակումներ կլինեն։

«Կարծում եմ՝ պարոն Սուքիասյանի երեկվա հայտարարություններից հետո թիրախներն այնպես ճիշտ են խոցվել, որ անցել են սուտ լուրերով մանիպուլացնելուն: Հիմա էլ որպես հակափաստարկ նշում են, որ գործարար Սուքիասյանն այն ժամանակ Սերժ Սարգսյանին հրավիրել է իրենց կառուցած «Ռոսիա մոլ»-ի բացմանը: Մոռանում են եւ չեն ուզում հասկանալ, որ Սուքիասյանն այդ քայլով հարգել է ՀՀ նախագահի ինստիտուտը։