տուն Լուրեր Դա խուլիգանություն է. Գալուստ Սահակյան

Դա խուլիգանություն է. Գալուստ Սահակյան

287
0

Գալուստ-Սահակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի քվեարկությունը անցել է  առանց խախտումների. «Հաշվիչ հանձնաժողովում երեք հոգի հաշվում էինˋ երկու հոգի ՀՀԿ-ից և մեկ հոգի «Օրինաց Երկրից», առավել ևս ամբողջ ընդդիմությունը հետևում էր և կարող էր հաշվել: Այնպես որ քվորում եղել է»,- կարծում է Գալուստ Սահակյանը:

Պատգամավորը վրդովված էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կատարած քայլերից և կարծում է , որ պատգամավորների գրանցման քարտերը վերցնելը խուլիգանություն է.«Պետք է ոչ թե քվորման մասին խոսեք, այլ այն հերթական խուլիգանության, որը տեղի ունեցավ նիստերի դահլիճում: Պատգամավորին ոչ ոք իրավունք չունի խանգարելու իր աշխատանքը իրականացնել, առավել ևս, եթե խանգարողը ևս պատգամավոր է»,- ասաց պատգամավոր Գալուստ Սահակյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here