տուն Լուրեր Դա խելագարության կանխավարկած է. Նաիրա Զոհրաբյան

Դա խելագարության կանխավարկած է. Նաիրա Զոհրաբյան

136
0

Naira-Zohrabyan

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը երթևեկության կանոնների խախտման դիմաց կիրառվող տուգանքների չափը համարում է խելագարության կանխավարկած:

Վիճակագրական տվյալների համաձայնˋ վերջին տարիներին ճանապարհային կանոնների խախտման դեպքերի եւ զոհերի թիվը ավելացել է Հայաստանում:

«Եթե ասում եք, որ  տուգանքների չափը համաչափ է, ապա ասեմ, որ չկա աշխարհում մի երկիր, որտեղ տուգանքները այդքան անհամաչափ լինեին, ինչպես Հայաստանում է՝ քաղաքացու ստացած եկամուտների դիմաց: Պաշտոնական վիճակագրական տվյալներով  ՀՀ-ում 1 միլիոն մարդ ապրում է  աղքատության  սահմանային գծում, էլ չեմ խոսում սահմանագծից ներքեւ ապրողների մասին: Սա միթե վիճակագրություն չէ հասկանալու համար, որ չի կարող 40 հազար  աշխատավարձ ստացող քաղաքացու համար 30 հազար կամ 80 հազար տուգանքը լինել ընդունելի»,-խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Զոհրաբյանըˋ խոսքն ուղղելով ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանին:

Նա բերեց մի օրինակ խախտումների եւ դրանց դիմաց կիրառվող տուգանքների հետ կապված.

«Դեղին լույս է, մեքենան անցնում է: Փոխվում է կարմիր, վարորդը o,2 մմ հատել է հոծ գիծը,  հետընթաց  կատարել չի կարող, որովհետեւ հետեւում մեքենա է, եւ վարորդը տուգանվում է 5000, կամ 10 հազար դրամ: Պարոն Օսիկյան, դուք ասում եք, որ դա համաչափ է, ես ասում եմ, որ խելագարության կանխավարկած է»,- ասաց Զոհրաբյանը: