տուն Լուրեր «Դա իմ կյանքի ամենակարեւոր մենամարտն է». Արթուր Աբրահամ (Տեսանյութ)

«Դա իմ կյանքի ամենակարեւոր մենամարտն է». Արթուր Աբրահամ (Տեսանյութ)

334
0

Աշխարհի նախկին չեմպիոն,  հայազգի Արթուր Աբրահամը այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ մի քանի օր է, ինչ Հայաստանում է:

Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող բռնցքամարտիկը նշեց, որ մեկ շաբաթ Հայաստանում հանգստանալուց հետո կվերդառնա Գեմանիա:

Բռնցքամարտիկը նշում է, որ առաջիկայում պատրաստվում է իր համար ամենակարեւոր մենամարտին:

«Գերմանիայում փետրվարի 1-ին լինելու է աշխարհի չեմպիոնատի մենամարտը: Ես մրցելու եմ Ռոբերտ Շտիգլիցի հետ: Դա իմ կյանքի ամենակարեւոր մենամարտն է, եւ պարտավոր եմ անելու ամեն ինչ, ներդնելու ամեն ինչ, որ հաղթեմ, որ լինեմ կրկնակի աշխարհի չեմպիոն»,-ասաց Արթուր Աբրահամը:

Նա նշեց, որ առաջիկա 2 տարիներին մենամարտելուց հետո հաջողություն կասի բռնցքամարտին:

«Դե 11 տարեկանից ես արդեն լուրջ սպորտի մեջ եմ ու գալիս է ժամանակ, որ պետք է ասես հաջողություն եւ ճիշտ ժամանակին պետք է հեռանաս»,-ասաց նա:

Արթուր Աբրահամը կարծում է, որ Հայաստանը մի քանի անգամ ապացուցել է, որ բռնցքամարտով բարձր մակարդակի վրա երկիր է: Նա նշում է որ վերջին տարիներին փոխել է իր մենամարտերի տակտիկան:

«Առաջ շատ էի պաշտպանվում եւ նոկաուտի գնում: Բայց այժմ տակտիկաս փոխել եմ եւ ավելի բարձր միավորներով եմ փորձում խաղը տանել: Հարվածի ուժը իհարկե դրանից չի թուլանում, այն գնալով մեծանում է»,-ասում է հայազգի բռնցքամարտիկը:

Նա նշեց նաեւ, որ Հայաստան էր եկել ոչ միայն հանգստանալու, այլեւ մասնակցելու ծառատունկի եւ Երեւանի թիվ 99 դպրոցում, որտեղ նա սովորել է,  մարզական ակումբի բացմանը:

«Մենք Մասիս քաղաքում եկեղեցի ենք կառուցել եւ եկել էի ծառատունկի եկեղեցու  բակում անցկացնելու: Իսկ դպրոցում ուր ես սովորել եմ, աջակցել եմ, որպեսզի մարզական ակումբ բացվի եւ վաղը մասնակցելու եմ նաեւ բացմանը»,-հավելեց Աբրահամը:

Բռնցքամարտիկը հավելեց, որ Գերմանիա վերդառնալուն պես սկսելու է մարզական պարապմունքները մասնակցելու համար իր կյանքում ամենակարեւոր մենամարտին փետրվարի 1-ին:

Իսկ լրագրողների այն հարցին, ունի նա կյանքի ընտրյալ , թե ոչ, պատասխանեց.

«Այո, ունեմ եւ իհարկե նա հայուհի է: Հետագայում ավելի հստակ կհայտնեմ մամուլին մեր հարաբերությունների մասին»,-ասաց Արթուր Աբրահամը:

Լիլիթ Առաքելյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here