տուն Լուրեր Դա դեռևս բավարար չէ. «Դ!եմ եմ»-ը՝ վարչապետի որոշման մասին

Դա դեռևս բավարար չէ. «Դ!եմ եմ»-ը՝ վարչապետի որոշման մասին

204
0

Դավիթ-Մանուկյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է կասեցնել կենսաթոշակայինի տույժերի հաշվարկը: Araratnews.am-ը փորձել է պարզել, թե ինչպես կազդի «Դ!եմ եմ» նախաձեռնության առաջիկա գործողությունների վրա: Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանի խոսքով՝ այսօրվա հավաքի ընթացքի վրա որոշոմը ոչ մի կերպ չի ազդի:

«Լավ է, որ նման որոշում է կայացվել: Ավելին, նախորդ վարչապետի կողմից անմիջապես պետք է կայացվեր: Այնուամենայնիվ, դա դեռ բավարար չէ: Դեռ չի հասել Աժ այդ որոշումը: Դեռ Ազգային ժողովում պետք է հաստատվի: Հունվարից հետո մենք ունեինք նման իրավիճակ, երբ տուգանքները կասեցված էին ու մեկ է՝ գործատուների մոտ էլի տիրում էր այդ անորոշությունը, ոմանք փոխանցում էին, ոմանք՝ չէ: Եվ քանի որ նման բան կար, ես որպես քաղաքացի՝ երաշխավորված չեմ, որ նույն իրավիճակը նորից չի կրկնվի: Մենք ասում ենք, որ դա բավարար չէ: Եթե իսկապես գնում ենք դեպի ՍԴ որոշման կատարում, պետք է ասեմ, որ նման քայլեերը բավարար չեն: Մենք պահանջում ենք, որ կուտակային փոխանցումների դաշտը ինքնաշխատ չլինի, որպեսզի երբ գործատուն չփոխանցի, գումարը ավտոմատ հաշվարկվի և այլն: Այդ պատճառով, ես, որպես քաղաքացի՝ պահանջում եմ ռեալ քայլեր: Իսկ սա որպես քայլ՝ լավ է, բայց դեռ շատ քիչ է»,- ասաց նա: