Տրանսպորտի թանկացման դեմ ակցիայի 1 ամյակի առթիվ Araratnews-ը զրուցեց սիրված դերասան Հայկ Մարությանի հետ:
Ինչպե՞ս որոշեցիք սկսել անվճար երթուղիների շարժումը:
Դե նման դեպքերում կարևորն ինչ-որ բան անելն է, խոսքից գործի անցնելը: Որոշեցինք, փորձեցինք, ու ստացվեց: Ժողովուրդը ըմբռնեց պահը ու փողոց դուրս եկավ: Կարծում եմ` հաջողված ակցիա էր:
Ի՞նչ արդյունք ունեցանք:
Արդյունքն այն էր, որ սա փաստորեն առաջին խոշոր հաղթանակն էր ռեժիմի հանդեպ: Մենք պետք է նույն էներգիայով փորձենք գործել, ու կարծում եմ` կհաջողվի: Սա շատ ուսուցողական շարժում էր, որի փորձը պետք է ռեժիմի դեմ օգտագործել: