Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն անդրադարձել է Բերդ- Իջևան ճանապարհի հատվածում հակառակորդի կողմից հնչեցրած կրակոցներին, որի հետևանքով կան զոհ ու վիրավորներ: Պատգամավորը խնդրել է, որ կառավարությունն իր տեսակետը հնչեցնի այս դեպքի վերաբերյալ:
Ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ դա Ադրբեջանի հերթական սադրանքն էր, որն ստանալու է իր պատասխանը: «Կարծում եմ, որ նպատակը հետընտրական փուլում Ադրբեջանի բնակչության ուշադրությունը շեղելն է ընտությունների արդյունքների վերաբերյալ բուռն քննարկումներից: Նման գործողություններն անպատասխան չեն մնացել և չեն մնալու ապագայում»,- նշել է վարչապետը:
ՀԱՊԿ շրջանակներում անվտանգության ապահովման մասին հարցին էլ ի պատասխան Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանն իր գործընկերների հետ քննարկում է նման դեպքերը:
Էմմա Պալյան