Այս պահին Անգլիայում ընթանում է Պերմիեր լիգայի 10-րդ տուրը։
Թեպետ «Սթոք Սիթի» — «Սաութհեմփթոն» խաղն առայժմ չի ավարտվել (ընթանում է 65- րդ րոպեն, հաշիվը ոչ-ոքի է՝ 1:1), բայց տանտերերի դարպասապահ Ասմիր Բեգովիչի խփած գոլը դարձել է մարզական կայքերի հիթը։ Բեգովիչը սեփական կիսադաշտից գնդակն ուղարկել է մրցակցի դարպասը՝ բացելով հաշիվը։