Այսօր Եգիպտոսում դատարանը երկրի տարածքում արգելել է «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության գործունեությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Դատարանի որոշմամբ` պետությունը կառգրավի կազմակերպության ունեցվածքը, իսկ հաշվեհամարների գումարները կփոխանցվեն պետական բյուջե:
Երեկ Եգիպտոսի կառավարությունը որոշում է կայացրել ստեղծել հանձնաժողով, որի նպատակն է ամբողջությամբ վերանայել պաշտոնանկ արված նախագահ Մուհամադ Մուրսիի ժամանակ գրված սահամնադրությունը: Եգիպտոսի ներկայիս իշխանությունների կարծիքով` Մուրսիի ժամանակ մշակված իսլամական սահմանադրությունն ի վիճակի չէ ապահովել մարդու իրավունքները, պաշտպանել կանանց իրավունքները, ինչպես նաև պաշտպանել եգիպտական հասարակության բոլոր շերտերի շահերը:
Հիշեցնենք, որ «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունը մինչև Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի գահընկեցությունից առաջ` 2011 թվականի փետվար ամիսն արգելված էր երկրի ողջ տարածքում, իսկ նրա անդամները հետապնդվում էին իշխանությունների ոկղմից: