տուն Լուրեր Դարձրել են մի ռուս լրագրողով կառավարվող «գուբեռնիյա» (տեսանյութ)

Դարձրել են մի ռուս լրագրողով կառավարվող «գուբեռնիյա» (տեսանյութ)

249
0

Դմիտրի-Կիսելյով

«Ռոսիա սեգոդնյա» տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն, պուծինյան Ռուսաստանի քարոզչական ծանր հրետանի համարվող Դմիտրի Կիսելյովը Երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ ԱԺ պատգամավորների մոտ ասել է.
«Արցախի անվտանգությունը ապահովվում է ՀԱՊԿ-ի կողմից»:

Տարօրինակ է, քանի որ Անվտանգության ծառայություններ ունեցող ցանկացած երկրում սերժանտի մակարդակով նման միտք արտահայտողին պետք է դուրս շպրտեին ԱԺ շենքից: Սակայն Կիսելյովն օգտվելով տեղացի պաշտոնյաների հանդուրժողականությունից ու խոնարհությունից նույն ոգով շարունակել է.

«Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, վարորդը ռուսերեն անգամ հաշվել չկարողացավ։ Չի կարելի անվտանգության ինտեգրման առումով մի միություն ընտրել, մշակութային առումով՝ այլ»:
Հայաստանի օրենսդիր մարմնում նման հոխորտանքներին ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արդարացավ, ասելով. «Եթե դուք ասում եք, որ մեր երկրում ռուսերենը վերանում է, ապա այն շուտվանից վերացել է մեր հարևան երկրներում: Մենք կարևորում ենք ռուսերենը, այդ պատճառով էլ մեր դպրոցներում այն պարտադիր ուսուցանվում է»:

Ստացվում է, որ Հայաստանը, ցավոք, այսօր այնպիսի ողբալի վիճակում է, որ ռուսաստանցի շարքային լրագրողը կարող է տան տիրոջ պահվածքով մտնել ԱԺ շենք, մատ թափ տալ ու գնալ:
Սարսափելի է ապրել մի երկրում, որտեղ մարդիկ համակերպվել են «գուբեռնիյա» լինելու փաստին:

Կրեմլի խոսնակի հանդիպումը ԱԺ-ում՝ այստեղ։

Արմեն Մկրտչյան