տուն Հասարակություն Մշակույթ Դարձյալ Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի թնջուկի մասին. խնդիրը կլուծվի՞

Դարձյալ Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի թնջուկի մասին. խնդիրը կլուծվի՞

157
0

Այսօր ՀՀ Կառավարությունում վարչապետի գլխավորությամբ, տեղի է ունեցել Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանին վերաբերող քննարկում:

Նշենք, որ Հրանտ Մաթևոսյանի որդին՝ Դավիթ Մաթևոսյանը, որը կենտրոն-թանգարանի տնօրենն է, օրերս «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել էր այս խնդրին:  Դավիթ Մաթևոսյանը գրել էր. 

«Դարձյալ Հրանտ Մաթևոսյան կենտրոն-թանգարանի թնջուկի մասին.

Քանի որ հաշվետու եմ հանրության առաջ. հրապարակում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրված մասնագիտական հայեցակարգային տեղեկանքի այսօրվա թարմացված տարբերակը և Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոն-թանգարանի երրորդ հարկի շինարարության թույլտվությունը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ստորագրությամբ:

Այսպիսով` ՀՀ վարչապետը շուրջ երկու ամիս է` իր ձեռքին ունի Կենտրոնի հայեցակարգի այս մասնագիտական տեղեկանքը, իսկ Երևանի քաղաքապետը արդեն մեկ ամիս է, ճարտարապետական նախագծի և պատկան ՃՀԱ-ի հիման վրա տվել է երրորդ հարկի շինարարության թույլտվությունը: Մնացած տեղեկությունը՝ տեղեկանքում: Գնդակը շարունակում է մնալ ՀՀ Կառավարության դաշտում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here