տուն Հասարակություն Դարձել եմ հերթական, բայց, ցավոք, ոչ վերջին զոհը

Դարձել եմ հերթական, բայց, ցավոք, ոչ վերջին զոհը

310
0

Երեկ «Ֆեյսբուք»-ում ակտիվորեն տարածվում էր մի screenshot, որում ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գովազդ է դրել, իսկ նկարի վերևում գրված էր՝ «Լայք Տարածել Աստված պահապան մեր Ազգի Հերոսին»։ 

Ֆեյսբուքյան իր էջում Արման Բաբաջանյանը, անդրադառնալով տարածվող լուսանկարին, գրել է.

«Երեկվանից Facebook սոցիալական ցանցում իմ անունից շրջանառվում է կեղծ լուսանկար՝ անհեթեթ մակագրությամբ, որը ներկայացվում է որպես սոցցանցի գովազդային գործիքով տարածվող միավոր: Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ես որևէ առնչություն չունեմ տարածվող այդ անհեթեթության հետ և ներողություն եմ խնդրում բոլոր օգտատերերից, սոցցանցի իմ ընկերներից ու հետևորդներից:

Մասնագետները երեկվանից զբաղվում են այդ խնդրով, և տարածումը կարծես դադարել է: Այդուհանդերձ, երեկվանից ցանցում մնացած լուսանկարները դեռևս շրջանառվում են: Իմ բոլոր ընկերներին ու հետևորդներին խնդրում եմ անտեսել այն ու որևէ պարագայում չսեղմել հավանել կոճակը: Ժամանակակից աշխարհում սոցիալական ցանցերի գրոհները, կեղծ տեղեկատվության տարածումը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, ես, փաստորեն դարձել եմ դրա հերթական, բայց, ցավոք, ոչ վերջին զոհը:

Նման կեղտոտ տեխնոլոգիաների դեմ իհարկե կան տեխնիկական հակազդման գործիքներ, սակայն դրանց դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը իրական տեղեկատվությունը կեղծիքից տարբերելու ներքին մշակույթն է, որը գործուն միջոց է տեղեկատվական սադրանքներին չտրվելու համար»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here