Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով՝ 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար:
Վերջին անգամ Ռոբերտ Քոչարյանը կալանավորվել է այս տարվա հունիսի 25-ից: