Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց դատարանի որոշումը, որով մերժեց Քոչարյանի պաշտպանների ինքնաբացարկի միջնորդությունը։
«Դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը դատավոր Դանիբեկյանի միջնորդության վերաբերյալ։ Որոշումը ենթակա չէ բողոքարկման»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց դատավորը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել։ Դատավորն անգամ հարցրել էր Քոչարյանին՝ արդյոք կողմ է պաշտպանների միջնորդությանը։ Քոչարյանը դրական էր պատասխանել։