Ամերիկյան դատարանը մերժել է Google-ի դեմ ուղղված հերթական հայցը։ 2005 թվականին հեղինակների ամերիկյան գիլդիան դիմել էր դատարան՝ պահանջելով փոխհատուցում Google Books ծրագրում գրքերի զանգվածային սքանավորման համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Գիլդիայում կարծում էին, որ Google-ը մեծ վնաս է հասցրել իրենց, և պահանջում էին 3 մլրդ դոլարի փոխհատուցում։
Սակայն դատավորը որոշել է, որ Google Books-ը չի խախտել հեղինակային իրավունքները և պատշաճ կերպով օգտագործել է գրական ստեղծագործությունները, քանի որ Google- չի ազդում թղթային գրքերի շուկայի վրա, ինչպես նաև դրանց ամբողջաան տարբերակներն անհասանելի են օգտատերերի համար։