Գրել էինք, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպանները դատարանին միջնորդեցին իրենց պաշտպանյալին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկել:
Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը, քանի որ համապատասխան փաստաթղթեր չներկայացրին, որոնք կհաստատեն Գրիգորյանի՝ արտերկրում բուժելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը դեռ «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է: