Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ցուցմունք է տվել։
Այս մասին Araratnews.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով դատավորը տուժող է ճանաչվել և ցուցմունք տվել»,- ասաց Հարությունյանը: Աննա Դանիբեկյանը, նշենք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորն է։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 27-ի գիշերը երկու երիտասարդներ, ովքեր Ռոբերտ Քոչարյանի աջակից խմբի անդամներ են, հետապնդել էին Աննա Դանիբեկյանին։