Թուրքիայի իշխանությունները սկսել են դատական նիստի ժամանակ դատավորի և դատախազի քնելու հանգամանքը պարզելու քննություն: Այդ ժամանակ ընթացել է ցուցարարին սպանած ոստիկանի գործը (սպանությունը տեղի է ունեցել հայտնի «Գեզի» պուրակի կառուցման դեմ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ, ինչը ֆիքսել են տեսաախցիկները): Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը:
Hürriyet Daily News-ը տեղեկացնում է, որ Դատավորների և դատախազների կոլեգիան խնդրել է տրամադրել այդ դատական նիստի տեսանյութերն ու լուսանկարները: