տուն Հասարակություն Իրավական Դատավորի միջադեպով հարուցվել է քրեական գործ

Դատավորի միջադեպով հարուցվել է քրեական գործ

321
0

Նախորդ շաբաթ գրել էինք ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի միջադեպը:

Հիշեցնենք՝ այս տարվա հոկտեմբերի 26-ին ԱԻՆ փրկարար ծառայության խումբը դեպքի վայր գնալիս միացրել էր լուսային փարոսիկները և ճանապարհ խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վերջինս դուրս էր եկել մեքենայից, հարձակվել փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց վրա:

Ավելի ուշ պարզ էր դարձել, որ Mazda-ի վարորդը հենց դատավոր Արթուր Ավագյանն է եղել, որը ոստիկանություն ներկայանալով՝ ասել է, որ իր մոտ եղել է «Բրունի 84» տեսակի ատրճանակ, բայց դրանով ինքը ոչ մեկին չի սպառնացել:

Միջադեպի գործը նյութերի նախապատրաստման փուլում ուղարկվել էր ՀՔԾ:

Araratnews.am-ն այսօր ՀՔԾ-ից հետաքրքրվեց՝ գործի քննությունն ի՞նչ փուլում է: Ի պատասխան  ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց. «Նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ 137-րդ հոդվածի 1-ին մասով՝ (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիք): Կատարվում է նախաքննություն»:

Սոնա Դավթյան