տուն Քաղաքական Դատավորը չմերժեց Քոչարյանի պաշտպանների խնդրանքը

Դատավորը չմերժեց Քոչարյանի պաշտպանների խնդրանքը

439
0

Այս տարի «Մարտի 1»-ի գործով դատավարություն չի լինի, այն մեկ ամսով կընդհատվի:

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին ընթացող դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 10-30-ը գտնվելու է ամենամյա արձակուրդում։ Նա մանրամասնեց նաև, որ այդ գործով հաջորդ դատական նիստը կնշանակվի 2020 թվականի հունվարի առաջին աշխատանքային օրերին։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ խնդրեց դատարանին հնարավորություն ընձեռել մինչև գալիք տարի անդրադառնալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին։ Դատավոր Դանիբեկյանը չմերժեց նրանց առաջարկը, սակայն կոչ արեց միջնորդությունը պատրաստել այսօրվա նիստի ընթացքում: