Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Աբգարյանի հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։
Դատավոր Լուսինե Աբգարյանը մերժեց Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ էր հայտնել՝ մի շարք դատավորների պես հրաժարվելով Ռոբերտ Քոչարյանի գործը քննելուց։
Դեկտեմբերի 10-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։