Պետական վերահսկողության ծառայության` լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի եւ նրա նախկին գործընկերների պաշտպանները ցանկանում են, որ Սանասարյանի գործը քննվի մյուսներից առանձին:
Պաշտպաններն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատաքննության ժամանակ այդ պահանջով միջնորդություն ներկայացրին դատավոր Դավիթ Բալայանին:
Միջնորդության հիմնավորման մեջ նշվում էր, որ դա թույլ կտա գործով անցնող` ՊՎԾ աշխատակիցներին օգտվել արագացված դատաքննության կարգից:
Գործով մեղադրողը առարկեց միջնորդությանը: