Ազգս մեղք ա. ու ոչ թե նրա համար, որ էսօր Վարդան Պետրոսյաններին են կալանավորում, այլ նրա համար, որ ժողովուրդս տենց էլ չսովորեց արդար և օբյեկտիվ դատել: Միևնույն ժամանակ, դեռևս չեմ հանդիպել այս հարցի շուրջ հրապարակված անկողմնակալ լրագրողական նյութի: Ով էլ ուզում ա լինի էդ մարդը, ինչքան էլ իրան սիրես, դա նրան չի ազատում պատասխանատվությունից: Նա մեղավորության հետևանքով 2 երեխաներ են մահացել, ու սա չի ժխտվում էն փաստով, որ դատավորը կոմպետենտ չի ու օրենսգրքից գլուխ չի հանում: Ամեն օր ձեր աչքի առաջ անմեղ մարդիկ են կոտորվում ու դուք թքած ունեք դրա վրա, իսկ միևնույն ժամանակ պաշտպանել եք ուզում մեղավորին` ամեն ինչ ազգայնականացնելով. չեմ ժխտում, որ իշխանություններին նման իրավիճակը ձեռք ա տալիս, բայց դա չի փոխում իրավիճակը: Ու խորապես համոզված եմ, որ եթե էս մարդը սիրված դերասան չլիներ, մեծ մասը չէր հետաքրքրվի իրավիճակով, մյուսն էլ միայն կդատապարտեր:
P.S. Ես Վարդան Պետրոսյանին սիրում եմ` որպես դերասան:
Նարե Լեոնի ֆեյսբության գրառումը: