տուն Քաղաքական Հայաստան Դատապարտվածների շրջանում վարակվածներ չկան. նախարար

Դատապարտվածների շրջանում վարակվածներ չկան. նախարար

217
0

Կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի և առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսները ներածական խոսքից հետո պատասխանեցին լրատվամիջոցների հնչեցրած հարցերին, որոնք վերաբերում էին արտակարգ դրության երկարացման և կորոնավիրուսային իրավիճակին:

Քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների շրւջանում վարակվածներ չկան: Այս մասին հայտնեց Ռուստամ Բադասյանն ընդգծելով, որ ախտահանման աշխատանքները պատշաճ կատարվում են: Իսկ հիմնարկների մասով նշեց, որ միայն Վարդաշենի քրեակատարողական հիմնարկում է նման դեպք գրանցվել: Սոցիալական հեռավորության մասով էլ նախարարն ասաց, որ բեռնվածությունը մեծ չէ, և քրեակատարողական հիմնարկն ամենաապահով տեղն է ինքնամեկուսացման համար:

Հայկ Մագոյան