տուն Քաղաքական Դատապարտում եմ ցանկացած հայտարարություն, որը խարխլում է մեր միասնականությունը

Դատապարտում եմ ցանկացած հայտարարություն, որը խարխլում է մեր միասնականությունը

224
0

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցում օրինականության հետ կապված խիստ վիճահարույց մտքեր է հայտնել։ Վիտալի Բալասանյանի նշանակետում հայտնվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Սասնա ծռեր» կուսակցությունը։

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության պետ Դավիթ Բաբայանը 1in.am-ի հետ զրույցում նշեց, որ Վիտալի Բալասանյանի հայտարարությունները լոկ իր անձնական կարծիքն են։

«Այդ հայտարարությունը որևէ կապ չունի պաշտոնական Ստեփանակերտի, Արցախի Հանրապետության, Արցախի ժողովրդի կարծիքի հետ։ Ես կարծում եմ և համոզված եմ, որ բոլորի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի մեր երկու ժողովուրդների միասնականությունը լինի ուժեղ, անսասան։ Որևէ մեկին իրավունք չի վերապահված խարխլելու մեր միասնականությունը, ով ուզում է նա լինի, ինչ ճանապարհ ուզում է՝ անցած լինի։ Կարևոր չէ՝ այդ մարդը կլինի Արցախից, Հայաստանից, թե Սփյուռքից։ Հետևաբար, բոլորը պետք է դա ընդունեն որպես հրամայական, ոչ թե քմահաճույք»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Իսկ դատապարտո՞ւմ է Դավիթ Բաբայանը Վիտալի Բալասանյանի հայտարարությունը։

«Ես դատապարտում եմ ցանկացած հայտարարություն, որը խարխլում է մեր միասնականությունը, դատապարտում եմ թշնամանքը, որը ճեղք է առաջացնում մեր հասարակական-քաղաքական դաշտում։ Դատապարտում եմ հախվերդյանատիպերի, նաև մյուս դավաճանական հայտարարությունները»,- արձագանքեց Դավիթ Բաբայանը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here