տուն Լուրեր Դատական նիստը հետաձգվեց

Դատական նիստը հետաձգվեց

291
0

TH_Volodya-Avetisyan-2

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարարնում քննարկվում է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցը: Վոլոդյա Ավետիսյանին աջակցելու համար մի խումբ ազատամարտիկներ հավաքվել են դատարանի դիմաց:

Araratnwes-ի թղթակցի հետ զրույցում Ավետիսյանին աջակցող ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը նշեց, որ գործը շինծու է. «Մինչ օրս դատարանը ոչ մի լուրջ նյութ չներկայացրեց, իսկ հիմա էլ ուզում են երկու ամսով երկարաձգել կալանքը. սա արդեն ապացուցում է, որ շինծու գործ է: Վոլոդյա Ավետիսյանը պատռեց այս իշխանությունների դիմակը: Նա պահանջում էր 100 տոկոսով ավելացնել ազատամարտիկների կենսաթոշակները, և երևի թե այդ գաղափարը դուր եկավ իշխանությանը, քանի որ իրենք բարձրացրին իրենց աշխատավարձերը»,- շեշտեց ազատամարտիկը:

Հավելենք նաև, որ, ինչպես հայտնեց Վոլոդյա Ավետիսյանի փատաբանը, դատարանն այսօր որոշում չկայացրեց խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարաձգելու հարցի կապակցությամբ, և դատական նիստն հետաձգվեց:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here