Ըստ AraratNews.am-ի ունեցած տեղեկություններիˋ այսօր ՀՀ դատախազության կազմում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ. գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը ազատվել է աշխատանքից և նրա տեղը նշանակվել է Երևանի դատախազ Հրաչ Բադալյանը, իսկ Երեւան քաղաքի դատախազ նշանակվել է Շենգավիթի դատախազ Արթուր Դավթյանը: Araratnews.am-ի թղթակիցը փորձել է այս տեղեկությունը ճշտել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանից, սակայն վերջինս գտնվում էր արձակուրդում: Այլ պատասխանատու անձի հետ կապվել Araratnews.am-ի թղթակցին չհաջողվեց: Նշենք, որ ըստ մեր ունեցած տեղեկությունների, կադրային փոփոխությունները տեղի են ունենալու հենց այսօր:
Էմմա Պալյան