Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի որդու` Բիլալ Էրդողանին ձերբակալելու հրաման դատախազությունը չի տվել: Այս մասին ասել է Թուրքիայի արդարարդատության նախարար Բեքի Բոզդաղը: Հաղորդում է Hurriyet Daily News-ը:
Նրա խոսքերով` տեղեկությունն այն մասին, որ արդեն տրվել է Թուրքիայի վարչապետի որդու ձերբակալության սանկցիան, իսկ հետո չեղյալ է հայտարարվել, չի համապատասխանում իրականությանը: «Տրված սանկցիան հնարավոր չէ չեղյալ անել», — ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Էրդողանի որդին, ինչպես նաև մի շարք նախկին նախարարների որդիներ, մեղադրվում են կոռուպցիայի մեջ: Մեղադրանք է առաջադրվելու նաև նախկին երեք նախարարների՝ շուրջ 60 միլիոն դոլարի կաշառք ստանալու համար: