տուն Քաղաքական Միջազգային Դավութօղլուն ողջունել է Ժնևում կնքված համաձայությունը

Դավութօղլուն ողջունել է Ժնևում կնքված համաձայությունը

306
0

davutoglu-jpg20130704224732

Պաշտոնական Անկարան ողջունել է Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Ժնևում կնքված համաձայությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:

Դավութօղլուն նշել է. «Իրանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացումը դրականորեն կանդրադառնա նաև Թուրքիայի վրա: Իրանը մեր պատմական հարևանն է»,- հայտարարել է նա:

«Մենք այս որոշումը դիտարկում ենք որպես ճիշտ ուղղությամբ կատարված քայլ: Այս որոշումը կարևոր նշանակություն ունի շատ տեսակետներից: Մասնավորապես, այն վստահության մթնոլորտ կստեղծի: Անկարան Թեհրանի հետ սերտ կապերի մեջ է. Իրանի դեմ պատժամիջոցները մեր տնտեսությանն էլ էին վնաս հասցնում»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here