Թուրքական դիվանագիտությունը տուժել է ԱՍԱԼԱ-ի գործունեությունից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմետ Դավութօղլուն: Հաղորդում է Doğan գործակալությունը:
Նա նշել է, որ ԱՍԱԼԱ-ի գործունեության արդյունքում սպանվել են բազմաթիվ թուրք դիվանագետներ: Նա նշել է, որ անկախ ԱՍԱԼԱ-ի գործունեությունից, Թուրքիայի դիվանագիտությունը շարունակելու է իր ծառայությունն ամբողջ աշխարհում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) գործել է 1975-1990 թվականներին, որը նպատակադրվեց զինյալ գործողությունների միջոցով Հայկական հարցը կրկին մտցնել միջազգային քաղաքական, իրավական հարթություն, միջազգային հանրության կողմից ճանաչման ներկայացնել 1914-1923թթ. թուրքերի կողմից իրականացրած Հայոց Ցեղասպանությունը՝ ստեղծելով Արևմտյան Հայաստանի ազատագրման նախադրյալներ։