տուն Քաղաքական Հայաստան Դավիթ Տոնոյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

Դավիթ Տոնոյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

279
0

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցում կառավարության այսօրվա նիստին։ Factor.am-ը նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանից հետաքրքրվել է, թե ինչու է Տոնոյանը բացակայում նիստից։

Խոսնակը փոխանցել է, որ, Դավիթ Տոնոյանը ծառայողական պարտականություններով պայմանավորված, չի մասնակցում նիստին։

Հարցին՝ արդոք Դավիթ Տոնոյանը կորոնավիրուսն ախտորոշող թեստ հանձնե՞լ է, Շուշան Ստեփանյանը պատասխանել է․ «Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ պաշտպանության նախարարը հանձնում է թեստ, որի պատասխանը բացասական է»։