Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մասնակցի Բաքվում անցկացվող ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) նիստին: Այս մասին news.am-ի հետ զրույցում հայտնել է նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ԱՊՀ ՊՆԽ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-ին՝ Բաքվում: Նախատեսված է, որ միջոցառմանը մասնակցելու են Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի եւ Ղրղզստանի ռազմական նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարները: