տուն Քաղաքական Դավիթ Սանասարյանը ՊՎԾ պետի պաշտոնում չի վերականգնվի

Դավիթ Սանասարյանը ՊՎԾ պետի պաշտոնում չի վերականգնվի

203
0

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանի եւ մյուսների վերաբերյալ գործով դատական նիստը։

Պաշտպանական կողմը միջնորդությամբ դատարանին խնդրեց վերացնել կիրառված հարկադրանքի միջոցը՝ պաշտոնը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ․ «Վերացնել պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ հարկադրանքի միջոցը։ Զուտ վերացական դատողություններով պաշտոնը կասեցվել է, որոշակի հանգամանքներ են փոխվել, որից ելնելով՝ այդ հարկադրանքի միջոցն իրեն սպառել է։ Այդ որոշման մեջ նշվել է, որ նրա դեմ վկայող անձինք հանդիսանում են նրա ենթակա ծառայող անձինք, կգործադրի ազդեցություն։ Այսօրվա դրությամբ երեք այդ անձինք ՊՎԾ-ի հետ առնչություն չունեն։ Այդ վկաներն այսօրվա դրությամբ ՊՎԾ աշխատակից չեն համարվում»։

Մեղադրող կողմն առարկեց։ Դատարանը տեղում խորհրդակցելով՝ որոշեց միջնորդությունը մերժել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here