տուն Քաղաքական Դավիթ Խաժակյանը ներողություն է խնդրել կին գործընկերներից

Դավիթ Խաժակյանը ներողություն է խնդրել կին գործընկերներից

409
0

Երեւանի ավագանու նիստի ժամանակ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից իրեն ավագանուց հետ կանչելու խնդրին: «Ուզում եմ իմ գործընկերներից հայցել ներողամտություն բոլոր այն հնարավոր ձեւակերպումների հետ կապված, որոնք տարաձայնության տեղիք կարող էին տալ»,-հայտարարեց Խաժակյանը:

Նա նաև հիշեցրեց, որ ինքը մնում է ավագանիում:

Հիշեցնենք՝ Դավիթ Խաժակյանը դեկտեմբերի 16-ին կայացած ավագանու նիստում քննադատել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ հետին ամսաթվով ստորագրություն դնելու մասին: Նա նաև դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝  իր հայտարարությանն ընթացք տալու: Այս ամենին հաջորդել էր Էդմոն Մարուքյանի հայտարարությունը՝ Դավիթ Խաժակյանի՝ որպես ավագանու անդամ գործունեության նպատակահարմարության քննարկման մասին: Ավելի ուշ, Խաժակյանը Araratnews.am-ի հետ զրույցում նշել էր հետևյալը.

«Իմ գործընկերների (նկատի ունի «Հանրապետություն» խմբակցությունից Թեհմինա Վարդանյանին եւ Անի Խաչատրյանին- հեղ.) հանրային խոսքը դուրս է մեր վերահսկողությունից: Եթե այս խոսքի հետեւանքով կորչում է փաստը, անձնավորված գնահատականներ են հնչեցնում, ստացվում է՝ ի զորու չենք մարդկանց բացատրելու, որ «Լույս» խմբակցությունում միայն ես եմ ԼՀԿ անդամ»: