տուն Լուրեր Դավիթ Անանյանը պարգևատրվել է

Դավիթ Անանյանը պարգևատրվել է

291
0

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը պարգևատրվել է «Եվրասիական տնտեսական միության զարգացման գործում ունեցած ավանդի համար» մեդալով, հաղորդում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:

Մի խումբ պետական և հասարակական գործիչների, հանրային հատվածի ներկայացուցիչների մեդալ են շնորհել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման 5-րդ տարեդարձի և եվրասիական ինտեգրման գաղափարի 25-ամյակի առթիվ կազմակերպված պարգևատրման արարողության ժամանակ:

Նախագահ Արմեն Սարգսյանը, շնորհավորելով բարձր պարգևների արժանանալու առթիվ, մասնավորապես ասել է.

«Այդ պարգևներն իրականում բազմակի արժեք ունեն: Դրանք հանձնվում են ձեր անբասիր և բարձրակարգ աշխատանքի համար: Այդ գնահատականը տրվում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության ղեկավարության, այլ նաև՝ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների կողմից: Ներկայացնելով Հայաստանը՝ դուք փայլուն ձևով ներկայացրել եք նաև մեզ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here