տուն Սպորտ Դավիդ Նալբանդյանը հեռանում է մեծ սպորտից

Դավիդ Նալբանդյանը հեռանում է մեծ սպորտից

269
0

11

Աշխարհի նախկին երրորդ ռակետ, արգենտինահայ Դավիդ Նալբանդյանը հայտարարել է, որ պատրաստվում է ավարտել պրոֆեսիոնալ թենիսիստի կարիերան: Այս մասին 31-ամյա մարզիկը հայտարարել է նախօրեին` պատճառաբանելով ուսի վնասվածքը:

«Ես կարող եմ խաղալ, բայց կարիերաս շարունակել` ոչ: Ուսիս վնասվածքը թույլ չի տալիս ինձ հանդես գալ պրոֆեսիոնալ մակարդակով: Դժվար է հրաժեշտ տալ սպորտին, որն ինձ շատ բան է տվել: Ես բոլորին շատ շնորհակալ եմ»,- ասել է Նալբանդյանը:

Նալբանդյանը նաև հավելել է, որ ապաքինումից հետո, նոյեմբերից սկսած, մի քանի ցուցադրական հանդիպում կանցկացնի իսպանացի Ռաֆայել Նադալի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here