տուն Սպորտ Դավիդ Յուրչենկոն վնասվածք է ստացել

Դավիդ Յուրչենկոն վնասվածք է ստացել

296
0

Հայաստանի ազգային հավաքականի և Կարագանդայի «Շախտյորի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի կարողացել մասնակցել Ղազախստանի առաջնության մեկնարկային տուրի` «Տոբոլի» հետ խաղին:

Այս մասին հայտնել է «Շախտյորի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Գրոզնին, տեղեկացնում է Armsport.am-ը:

Հայտնի է, որ Յուրչենկոն բուժզննում կանցնի, ինչից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջության աստիճանը:

Հիշեցնենք` Հայաստանի հավաքականը նոյեմբերի վերջին երկու ընկերական խաղ կանցկացնի Ուզբեկստանի ու Ղազախստանի հավաքականների հետ: Այդ խաղերում Յուրչենկոն պետք է իր նորամուտը նշեր մեր ընտրանու կազմում: