տուն Հասարակություն Դասադուլ կամ գործադուլ պետք է անեն շենքից դուրս․ ԵՊՀ ռեկտոր

Դասադուլ կամ գործադուլ պետք է անեն շենքից դուրս․ ԵՊՀ ռեկտոր

263
0
Այսօր ԵՊՀ ուսանողները և դասախոսները դասադուլ էին հայտարարել՝ ընդվզելով ԿԳՄՍ նախարարության նախագծի դեմ, որով նախատեսվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն»  և «Հայոց պատմություն» առարկաները բուհական պարտադիր առարկաների ցանկից դուրս բերել։
ԵՊՀ ռեկտոր Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ հանդիպել է նախագծին դեմ արտահայտվող դասախոսների հետ։ 
Ըստ նրա՝ դասախոսները հայտնել են իրենց մտահոգությունները և լուծման ուղիները, իսկ ռեկտորը նրանց առաջ պայման է դրել․ «Կարող են և պետք է գրավոր գրեն այն, ինչ ուզում են արտահայտել, ստորագրահավաքը լինի ոչ թե ընդհանրապես, այլ կոնկրետ տեքստի մասին, քանի որ երբ ընդհանրապես է, վաղը, մյուս օրը մարդը կարող է ասել՝ այսպես չեմ հասկացել, այնպես եմ հասկացել: Երկրորդ՝ պայմանավորվեցինք նաև, որ եթե որոշում են՝ պետք է անեն դասադուլ կամ գործադուլ, դա պետք է անեն շենքից դուրս, այն պարզ պատճառով, որ բոլորը չէ, որ միացել են, բայց դա պիտի չխանգարի մյուսներին՝ անելու իրենց աշխատանքը կամ շարունակելու իրենց կրթությունը»:
 
Գևորգյանն ասաց, որ չի պատրաստվում բռնանալ որևէ մեկի տեսակետին։