տուն Քաղաքական Միջազգային Դասագրքերը գրելու են, որ Մայդանը վերջ տվեց Ռուսական կայսրությանը․ Սաակաշվիլի

Դասագրքերը գրելու են, որ Մայդանը վերջ տվեց Ռուսական կայսրությանը․ Սաակաշվիլի

123
0

1359333

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երեկ ելույթ է ունեցել Կիևի Մայդանում՝ ասելով, որ այդ հրապարակը վերջ է տվել Ռուսաստանի ազդեցությանը Ուկրաինայի նկատմամբ։

«Ուկրաինան ամեն ինչ արեց ձեռնաշղթաները հանելու համար․․․ Հետագայում դասագրքերը կգրեն, որ Ուկրաինան վերջ է տվել Ռուսական կայսրությանը հենց այս Մայդանում։ Դուք պետք է հոգ տանեք, որպեսզի 2014 թվականի հեղափոխության արդյունքները ավելի պայծառ և խորը լինեն, քան 2004-ին էր։ Վստահ եմ, որ կլինեն բարեփոխումներ, որին ձգտել եք։ Թույլ մի տվեք Պուտինին գողանալ ձեր հաղթանակը։ Առաջիկա ընտրությունների ժամանակ քվեարկե՛ք այն մարդկանց համար, ովքեր արժանի են դրան»,- հայտարարել է Սաակաշվիլին՝ կոչ անելով մայդանցիներին «կրկին զարմացնել աշխարհին՝ կառուցելով հավերժ անկախ Ուկրաինա»։