տուն Սպորտ Դաշտի կենտրոնից գնդակը զամբյուղի մեջ նետած երիտասարդը կարող է զրկվել 20000 դոլար...

Դաշտի կենտրոնից գնդակը զամբյուղի մեջ նետած երիտասարդը կարող է զրկվել 20000 դոլար պարգևավճարից (տեսանյութ)

206
0

1141992-17953554-640-360

«Օկլահոմա Թանդեր» բասկետբոլային  թիմի երկրպագու Քեմերոն Ռոդրիգեսը կարող է զրկվել իր 20 հազար պարգևավճարից, որը նա շահել էր դաշտի կենտրոնից գնդակը զամբյուղի մեջ նետելու համար:

Քեմերոնն անցած շաբաթ «Դենվերի» հետ խաղից առաջ կազմակերպված մրցույթում գնդակը կարողացել էր հեռու տարածությունից նետել զամբյուղի մեջ և ստանալ մեծ պարգևավճար: Բայց, քանի որ Ռոդրիգեսը Կանզասի համալսարանի ուսանող է, որտեղ հանդես է գալիս բասկետբոլային թիմի կազմում, կազմկոմիտեն որոշել է հետ վերցնել գումարը, քանի որ, սահմանված կարգով, մարզիկն իրավունք չուներ մասնակցել այդ մրցույթին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here