Դանիայի կին քաղաքացին խմբակային բռնաբարության է ենթարկվել Նյու Դելիի երկաթուղային կայարանում։ Այս մասին հաղորդում է the Times of India-ն։
Կնոջը բռնաբարելու համար ձերբակալվել է 15 մարդ, 6 անտունների առաջադրվել է բռնաբարության մեղադրանք։ Կինը պնդում է, որ Ազգային թանգարան այցելելուց հետո կորցրել է դեպի հյուրանոց տանող ճանապարհը։ Երբ նա հարցուփորձ է արել անցորդներից, նրա վրա հարձակվել են, բռնաբարել, գողացել թանկարժեք իրեր։
Կինը դիմել է Հնդկաստանում Դանիայի դեսպանատուն, որից հետո լքել է երկիրը։