տուն Uncategorized Դանակահարել են Հրանտ Բագրատյանի հորեղբոր թոռանը

Դանակահարել են Հրանտ Բագրատյանի հորեղբոր թոռանը

355
0

Երեկ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում դանակահարության դեպք է գրանցվել՝ անչափահասների մասնակցությամբ։ Այս մասին գրում է «Հրապարակ»-ը՝ նշելով, որ  16-ամյա Ա․-ն դանակի 2 հարված է հասցրել 17-ամյա համագյուղացի Վ․-ին, դանակահարությունը հետևել է «ռազբորկային»։

Դանակահարվածին համագյուղացիները անմիջապես տեղափոխել են Եղվարդի հիվանդանոց, որից հետո էլ՝ Հանրապետական հիվանդանոց։ Նրա կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել։ Կայքի տեղեկություններով՝ տուժողը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հորեղբոր թոռն է։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում