Դամասկոսի շրջաններից մեկը, ուր տեղակայված են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններ և հաստատություններ, այսօր ենթարկվել է ռմբակոծության: Կա մեկ զոհ: Արաբական աղբյուրները հաղորդում են, որ զոհվածն Իրաքի քաղաքացի է:
«Ականը պայթել է Իրաքի հյուպատոսության և ՍՄՆ դեսպանատան մեջտեղում Մուաջիրին շրջանում, մահացել է մեկ կին», — ասվում է RIA-Novosti-ի հաղորդագրության մեջ: Դամասկոսի աղբյուրները նշում են մեկ զոհի և երեք վիրավորի մասին: